Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում ծանուցվում է, որ Գրականության և արվեստի, երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունները շարունակում են հաղորդումները՝ Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ: Ունկնդիրներին կներկայացվեն «Լենինի կերպարը Չարենցի ստեղծագործություններում», «Չարենցը և կերպարվեստը» հաղորդումները:
Չարենցը հատուկ սեր է ունեցել նկարչության հանդեպ: Դեռեւս Կարսի ռեալական ուսումնարանում իր երգիծական ոտանավորները նա ներկայացրել է գրաֆիկական պատվերներով, երբեմն էլ մատիտով նկարել զանազան դիմանկարներ, շարքեր: Անգամ Չարենցի բնակարանը հիշեցնում էր թանգարան (ժամանակակիցների վկայությամբ), ուր կային արվեստի բազմատեսակ գործեր: Նրա համար առավել թանկ են եղել միջնադարյան մանրանկարչությունը և հին հայկական ճարտարապետությունը: Նկարչական իմացություններով Չարենցը հաճախ օգնել է գիրքը նկարազարդողներին, ինչպես Հակոբ Կոջոյանին՝ «Գիրք ճանապարհին» ձևավորելիս:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1954 450
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ4839