Եկեղեցական թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ցածր նստուկով, հարթ հատակով, ուղիղ դեպի վեր քիչ նեղացող իրանով, հարթ շրթով: Հատակին՝ շրջագծեր: Շրթին պարզ փորագրությամբ արձանագրություն է. «ՅԻՇԱՏԱԿ Է ԳԱՂԱՏԻՐ ԴԷՏ ԻԶՄԻՐՑԻ ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ Ի ԴՈՒՌՆ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՁԵՌԱՄԲ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՌՄԺԲ-ԻՆ» /1212=1763թ./: Հատակի կենտրոնում՝ կլոր կնիք: Տրամագիծ (սմ)՝  16, նստուկը՝ 11.5 Նյութը՝  պղինձ, անագ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իզմիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1763թ. Լայնություն (սմ)՝  շրթի՝ 1.5 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/101 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675