Եկեղեցական վարագույր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է եկեղեցական վարագույր: Կազմված է երկու մասից: Ձախ մասում պատկերված է Աստվածամայրը մանկան հետ: Նրանց գլխին դրված է թագ: Աստվածամոր թագի երկու կողմում պատկերված են մեկական հրեշտակ, որոնք ձեռքով պահում են թագը: Դրանից վերև անցնում է կամարաձև երեք ժապավեն, որոնցից կենտրոնականը կազմված է զիգզագ նախշերից: Վարագույրի աջ մասում Քրիստոսն է՝ գամված խաչին: Քրիստոսի շուրջը պատկերված են երեք առաքյալ: Նրա գլխավերևում կա հայատառ մակագրություն: Խաչի վերևում՝ ձախ կողմում արև է պատկերված, աջ կողմում՝ լուսին: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12.6 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. I կես Բարձրություն (սմ)՝  17.4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2074 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-48