Եկեղեցու դուռ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Եկեղեցու դուռ- ուղղանկյունաձև, երկփեղկ, կենտրոնում, ներսի կողմից, ամրացված է երկաթե կողպեքը: Յուրաքանչյուր փեղկի վրա, արտաքին կողմից, կան քառակուսի փորվածքներ, որոնց վրա բեկյալաձև, ուռուցիկ ելուստներ են: Կենտրոնական մասում եղկերի եզրերին կան շրջանաձև գամերին ամրացված օղակներ, որոնցից մեկը բացակայում է: Վերնամասում երկաթե ելուստները բացակայում են: Փեղկերի ներքևից, եզրերի կողմից կան երկու ճկված ճյուղեր՝ տերևներով: Փեղկերի կենտրոնում, ուղղանկյան վրա, ձևավոր սրի նմանությամբ, վրան ուռուցիկ ելուստներով երկաթ է: Դռները վերջանում են երկու եզրերից դուրս եկող սրածայր երկաթներով: Դուռը պատկանել է Երևանի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցուն: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բայազետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  երկաթ Չափս՝  243,5 x 162 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 396-ա,բ