Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի» շարքից 1985

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վերին ½ հատվածով դատարկ երկնքի ֆոնին` բնակելի փողոցի մի հատված: Կենտրոնում` երկհարկանի տուն: Առաջին հարկի բաց դռների վերևում ցուցանակ, որի վրա գրված է «ՃԱՇԱՐԱՆ»: Բաց դռների երկու փեղկի վրա պատկերված է մեկական սափոր, տակը գրություն` աջից` «ՉԱՅ», ձախից` «ՂԱՀՎԵ»: Շեմին կիսաբաց վարագույր: Ցուցանակից դեպի վեր` երկու պատուհան, դեպի աջ` փոքրիկ պատշգամբ` կախ տված գորգով և չորացող լվացքով: Աջ և ձախ կողմերում կիպ կպած տներ, առջևում` սալահատակ փողոցի մի հատված: Ետևում` ձախից, գմբեթավոր եկեղեցու հատված, աջից` իրար հաջորդող երկու բլուր: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  16x14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-341/1(11)