Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կարմիրի, սեվի, սպիտակի, մանուշակագույնի, ծիրանագույնի համադրությամբ կազմով, պատկերազարդ: կազմն ըստ Կամո Նիգարյանի «Չարենց 115» ազդագրի: Նկարչական եվ համակարգչային ձեվավորւմները՝ Է. Պոողոսյանի:
Ժողովածուն բացվում է Հ. Մաթեվոսյանի՝ Չարենց մարտիկի եվ արքայի մասին խոսքով: Բովանդակում է տեղեկություններ Կարսի հիմնադրման, Սողոմոնյանների տոհմի մասին, Չարենցի կենսագրականը, օրագրային գրառումներ, Չարենցի ընկերների հուշերը, բանաստեղծական մուտքը, հատվածներ բանաստեղծական մուտքը, հատվածներ բանաստեղծի ստեղծագործություններից, քաղաքական-հասարակական գործունեությունը, մեծերը Չարենցի մասին, արտասահմանյան ուղեվորությունը, կանայք չարենցի կյանքում, բանաստեղծի երկերի՝ տարբեր նկարիչների ձեվավորումներ, գրական առնչությունները, ընտանիքը, հուշեր, թարգմանական գործը, Չարենց-Կոմիտաս-Ռ. Զարյանի հուշերից, բազմաթիվ այլ նյութեր:
Ժողովածուն ավարտվում է «Ե. Չարենցի կյանքի վերջին օրերը» Իզաբելլա Չարենցի հուշերից, ձերբակալությունը, մահը, արդարացումը, հավերժացումը: Վերջում՝ Կ. Նիգարյանի հեղինակած ազդագրերը:
Ամփոփվում է «խորհուրդ ներկա եվ գալիք սերունդներին» բաժնով, որտեղ գիրքը կազմողները խորհուրդ են տալիս կարդալ Չարենց, նշելով հեղինակների անունները եվ գրվածքների վերնագրերը:
«Չարենց 115»-ը նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 115 եվ գրական գործունեության 100-ամյակներին :
Թանգարանի գիտանձնակազմը օգտվել է հայ գրականության զարգացման գործում մեծ ավանդ ներդրած անվանի չարենցագետների, գրականագետների ուսումնասիրություններից :
Անվանաթերթին
ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
0 748
Հիմնական հաշվառանիշ՝
ԳՀ ՀՖ7978