«Եղիշե Չարենցը եւ ռուս գրականությունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմ-շապիկով, վրան նարնջագույն գնդաձեւ շրջան՝ զինվորի պատկերով : Մենագրությունը Չարենցի ստեղծագործության եւ ռուս գրականության առնչությունները ամբողջական դիտելու փորձ է: Քննության են ենթարկվել Չարենցի կողմից ռուս գրականության գնահատության, Պուշկինի, Նեկրասովի, Մայակովսկու եւ ուրիշների հետ նրա ստեղծագործական աղերսների հարցերը: Հեղինակն անդրադարձել է նաեւ Չարենցի թարգմանչական գործունեությանը: Ժողովածուն սկսվում է «Հեղինակի կողմից» հոդվածով: Բովանդակում է 3 գլուխներ. 1) «Երկու աշխարհի սահմանագծում», 2) «Հեղափոխությանն ընդառաջ», 3) «Չարենցը եւ Պուշկինը», «Չարենցը եւ Նեկրասովը»: Ավարտվում է «Վերջաբանի փոխարեն» բաժնով: Տիտղոսաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3340 393 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 5871