«Եղիշե Չարենցի արխիվը եւ իրերը գրական թանգարանին հանձնելու մասին»

«Եղիշե Չարենցի արխիվը եւ իրերը գրական թանգարանին հանձնելու մասին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրական թանգարանի նախկին գիտաշխատող Եղիշե Հովհաննիսյանը թանգարանի արխիվի վարիչ Արփիկ Ավետիսյանին է հանձնել /ակտով/ 50անուն թանգարանային արժեքներ. այդ թվում` գրքեր, մեքենագիր էջեր, բանաստեղծությունների սեւ տետրը, բուդդայի արձանիկներ, գիպսե դիմակ եւ ձեռք եւ այլ նյութեր: 3-րդ էջին գրական թանգարանի կնիքն է եւ հանձնող Եղիշե Հվհաննիսյանի, ընդունող Արփիկ Ավետիսյանի ստորագրությունները: 1էջի վերջին թիվն է` 21, 2-րդ էջ` 48, 3-րդ էջ` 50: 3-րդ էջի դարձերեսին` ներքեւում, ձախ կողմում, ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6893