Եղիշեի Պատմություն Վարդանանց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Եղիշէի Պատմութիւն Վարդանանց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Եղիշե. Եղիշէի Պատմութիւն Վարդանանց: Ըստ անձեւացեացն օրինակի. Բ տպագրութիւն. Ի Հայրապետութեան տեառն Տ. Գէորգայ Դ. ի Պատրիարքութեան Երուսաղէմի Կ. Պօլսոյ տեառն Մկրտչի Խրիմեան. - Կ. Պօլիս, 1871, տպագրութիւն Արամեան: Կազմը կոշտ է՝ բաց ու մուգ զմրուխտագույն՝ մարմարե մակատեսքով, մամլաթղից: Առաջին կազմերեսի դարձերեսին, առաջին տիտղոսաթերթի կենտրոնում և երկրորդ տիտղոսաթերթին հաջորդող ճակատանկարի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ զմրուխտագույն կաշվից է, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը: Որոշ էջերին կան անհայտ անձի նշումները մատիտով ու սև թանաքով: Գրքում կան սև-սպիտակ նկարներ: Կազմերեսները և կռնակը խունացած են, կազմի անկյունները և առաջին տիտղոսաթերթը՝ մաշված, էջերը նույնպես խունացած են: Հեղինակ՝  Եղիշե Էջ՝  474, 3 թ. նկ. Նյութը՝  թուղթ, մամլարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1871 Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  12 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/550