«Եղիշեն եւ Արմենը» /Չարենցի թոռները/:

«Եղիշեն եւ Արմենը» /Չարենցի թոռները/:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Եղիշեն եւ Արմենը Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Չարենցի աղջկա՝ Արփենիկի տղաները: Եղիշեն կանգնած է, Արմենը՝ նստած: 6-ամյա Եղիշեն սպիտակ, երկարաթեւ վերնաշապիկով է, սեւ ու սպիտակ գույների համադրությամբ սիսեռանախշ, թիթեռնիկ փաղկապով, զոլավոր, կարճ տաբատով, անթեւ բաճկոնով, զոլավոր կիսագուլպաներով եւ «Սանդալ» տիպի կոշիկներով: Սեւ կարճ մազերը կողքի են սանրած: Աջ ձեռքով գրկել է փոքր եղբոր՝ Արմենի ուսը: 4-ամյա Արմենը նստաշ է՝ ոտքը՝ ոտքին, միմյանց հենած ձեռքերը ոտքին է դրել: Սպիտակ, կարճաթեւ վերնաշապիկով է, սեւ, կարճ տաբատ եւ անթեւ բաճկոն, «Սանդալ» տիպի կոշիկներ եւ կիսագուլպաներ ունի հագին: Նշաձեւ, մեծ, սեւ աչքեր, գեղեցիկ դիմագծեր ունի, սեւ կարճ մազերը գագաթի մոտ ցցված են: Կրում է թիթեռնիկ փողկապ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  923 63 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 2166