Եղջերագավաթ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Եղջերագավաթ / ռիտոն / հեծյալի տեսքով, երկար աղեղնաձև լայնափողով և փոքր առաջամասով: Նժույգի առջևի երկու ծնկներին և կրծքին կան անցքեր հեղուկ հեղելու համար: Ամբողջական, վերականգնված: Քաշ (գր)՝  1279 Հայտնաբերման վայրը՝  Երևանի Նոր-Արեշ թաղամասի բնակելի տան բակից Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 5 -րդ դար Նյութը՝  Արծաթ Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  28 Բարձրություն (սմ)՝  46 Հայտնաբերման ժամանակը՝  1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  20 Բաժնեհաշվառանիշ՝  20/1