Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Եղջերափող
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ազդանշանային խմբին պատկանող նվագարանը պատրաստված է կովի եղջյուրից: Այն կեռ է, միջուկը դատարկված, քիչ ոլորուն, բերանի մասում փչանցքը նեղ է, իսկ ծայրում՝ աստիճանաբար լայնացող: Փողի վրա ոչ մի ձայն անցք չունի: Նվագել են մինչև ուշ միջնադար՝ ռազմի կամ որսի ժամանակ ազդանշաններ տալու համար: Եղջյուրը բերանի մասում մուգ է, դեպի ծայրը՝ աստիճանաբար սպիտակ: Նվագարանը վերականգնություն է:
Վարպետ՝ Ռուբեն Նապոլեոնի ՌուշանյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1983թ.Նյութը՝ եղջյուրԵրկարություն (սմ)՝ 18.2Տրամագիծ (սմ)՝ լայն մասը՝ 5, նեղը՝ 1.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4228/7
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-104