Եղջյուր՝ նախատեսված գինու համար (հուշանվեր), Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Բաժակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գինու համար նախատեսված եղջյուրը Սեմյոն Խաչատրյանի կողմից նվեր է Արամ Խաչատրյանին: Այն սև ու սպիտակ գույնի է, պատրաստված կովի կոտոշից: Եղջյուրի լայն հատվածը կլոր է, շրջանակը մելխիորից (мельхиор): Եղջյուրի սուր հատվածը՝ ծայրապանակը մելխիորից է (мельхиоровый наконечник): Մետաղական երկու մասերը իրար միանում են արծաթե շղթայով: Շրջանակի և ծայրապանակի վրա կան զիգզագաձև նախշեր: Եղջյուրը ձեռքի աշխատանք է և պատրաստված է Թբիլիսի քաղաքում: Շրջանակի վրա գրված է "Великому композитору и другу Араму Ильичу Хачатуряну в день 70-летия. С.Хачатуров. 6.VI.73г.": Եղջյուրը բերված է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից: Նյութը՝  Կովի եղջյուր, արծաթ, մելխիոր (мельхиор) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Երկարություն (սմ)՝  30 Նվիրատու՝  Կոմպոզիտորի որդի` Կարեն Խաչատրյան (1979թ.) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  132 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 119