«Ե.Չարենցը կնոջ՝ Իզաբելլայի, Մ.Սարյանի, Մ.Մազմանյանի հետ»

«Ե.Չարենցը կնոջ՝ Իզաբելլայի, Մ.Սարյանի, Մ.Մազմանյանի հետ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Ե.Չարենցը կնոջ՝ Իզաբելլայի, Մ.Սարյանի, Մ.Մազմանյանի հետ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ե.Չարենցի բնակարանում, Արփենիկ դուստեր ծննդյան առիթով, սեղանի շուրջ նստած են. ձախից՝ ճարտարապետ Միքայել Մազմանյանը, նկ.Մարտիրոս Սարյանը, Ե.Չարենցը եւ Իզաբելլա Չարենցը՝ Չարենցի կինը: Տղամարդիկ հայացքները հառել են Իզաբելլային, խմիչքով լեցուն բաժակները վեր են բարձրացրել: Իզաբելլա Կիսադեմով, մազերը՝ ուղիղ, սեւ, ետեւում՝ ծոծրակի մոտ հավաքած: Զոլավոր, երկլանջ, բաց գույնի պիջակի տակ սեւ վերնահագուստ է, որի օձիքը պիջակի օձիքի վրա է: Ե.Չարենցը թասակով է, մեղմ ժպիտ ունի, հագին ունի սպիտակ վերնաշապիկ, մուգ գույնի պիջակ եւ փողկապ: Բնակարանի պատին՝ չինական պաննոն է, լուսանկարներ, կտավներ, գրասեղանին՝ գրքեր, թղթեր, սեղանի լամպ: Սեղանին մեծ ափսե՝ ուտեստով, շաքարաման, թեյի բաժակներ, կոնյակի գրաֆին՝ լեցուն կոնյակով: Սենյակի անկյունում Բուդդայի մեծ, բրոնզե արձանիկն է՝ ամրացրած հենարանին, որի վրա կիսաթեւ կարճ հագուստ է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  934 74 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 2177