Եպիսկոպոսական թագ, խույր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են խույր, օձիք և ժապավեններ: Թագը եզրազարդված է ծաղկեշղթայով, կենտրոնում ճառագայթավոր շրջանակում Քրիստոսն է: Շրջանի շուրջ հրեշտակների գլուխներ են: Ներքևում կա արձանագրություն. ‹‹Հիշատակ է Թադեոսի ..... Կտուցի սուրբ անապատին››: Օձիքը ուղղանկյուն է, բաժանված 9 խորանի: Կենտրոնում պատկերված է Քրիստոսը, իսկ մնացած խորաններում սրբերի պատկերներ են: Օձիքի չորս կողմերում արձանագրություն կա. ‹‹Հիշատակ է վակաս, Պողոս, Պետրոս, Հովհաննես .....››: Ժապավենների ներքևի մասում ձվաձև շրջանակում պատկերված են հրեշտակ, մյուսում՝ կին, ըստ երևույթին Մարիամ Աստվածածինը: Ժապավենների ներքևի եզրերին ծոպեր են: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/45 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274