Եպիսկոպոսական թագ. խույր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են խույր, վակաս և ժապավեններ: Խույրի ամբողջ մակերեսը ասեղնագործված ծաղկանախշերով է, իսկ կենտրոնում՝ ճառագայթավոր շրջանակի մեջ, Քրիստոսն է՝ դրոշակը ձեռքին: Նրա ոտքերի տակ մկրտության տաշտակն է, իսկ երկու կողմերում՝ հրեշտակներ: Խույրի ներքևի հատվածում արձանագրություն կա. ‹‹Հիշատակ է ժողովրդեան ձեռամբ Հարութիուն վարդապետի ....››: Վակասի վրա ասեղնագործված են Քրիստոսը և 12 առաքյալները՝ առանձին խորաններում: Նրանցից ներքև կրկնվում է խույրի արձանագրությունը. ‹‹Հիշատակ է բոլոր ժողովրդեան ձեռամբ և այլն››: Ժապավեններն ամբողջությամբ ծաղկանախշ են, միայն ծայրի մասում պատկերված են երկու ծեր եկեղեցական: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.1 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  16.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/71 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274