Ես վաճառեցի ամառանոցս

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երկհարկանի գյուղական տուն՝ ճաղապատ պատշգամբով եւ աստիճաններով: Արաջին հարկի կենտրոնում Ս. Փարաջանովի պատկերն է հովանոցով, ոտքերի տակ՝ սպիտակ շրջանակում՝ երկփեղկված խխունջի պատկեր: Պատշգամբի եւ աստիճանների վրա ընկերների եւ բարեկամների պատկերաշարը սկսվում է հեղինակի աթոռին նստած պատկերով: Աշխատանքը եզրափակվում է տոնածառի ֆոլգայից պատրաստած գունավոր երիզով: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 Չափս՝  45.5 x 61սմ Նյութը՝  թուղթ, լուսանկար, ֆոլգա, պլաստմասսա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  73