Եսայի Մարգարե

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Եսայի մարգարեն Աստվածաշնչյան չորս մեծ մարգարեներից առաջինն է: Այս մարգարեները մեծ են կոչվում առավել ծավալուն գրքերի շնորհիվ, համեմատությամբ մյուս տասներկուսի: Եսայի մարգարեն ապրել է Քրիստոսից առաջ 8-րդ դարում Երուսաղեմում: Նրան անվանում են նաև նախավետարանիչ կամ Ավետարանիչ մարգարե, որովհետև բազմաթիվ մարգարեություններ է արել Քրիստոսի մարդեղության և փրկագործության վերաբերյալ: Իր մարգարեական ծառայության տարիների ընթացքում Եսային մշտապես ենթարկվել է հալածանքների և միայն Եզեկիա թագավորի օրոք է արժանացել մեծ պատվի և դարձել արքայի մերձավոր խորհրդականը։ Ըստ եկեղեցական հնագույն ավանդության՝ նահատակվել է Մանասե թագավորի հրամանով Նյութը՝  կտավ, յուղաներկ Հեղինակ՝  Վերագրվում է Հովնաթան Հովնաթանյանին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  1275 Բաժնեհաշվառանիշ՝  849