Երաժիշտը ելույթի պահին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ելույթի այս պահը լուսանկարվել է 1936թ․ մայիսի 16-30-ը Մոսկվայում կայացած «ժողովրդական ստեղծագործողների օրերը» փառատոնից։ Առաջին պլանի վրա բեմն է, որտեղ սազի նմանվող գործիքի վրա նվագում է տարեց, սպիտակ մազերով ու բեղերով մի տղամարդ։ Նրա հագին երկարաճիթ կոշիկներ են, որոնց մեջ դրված են անդրավարտիքի փողքերը։ Նվագողը հագել է զինվորական վերնաշապիկի նմանվող վերնազգեստ, որը թողել է անդրավարտիքի վրա, իսկ մեջքին կաշվե գոտի է կապել, բեմը շրջապատել են տարբեր տարիքի ու սեռի հանդիսատեսները։ Երկրորդ պլանի վրա երևում է բարձրաբերձ ծառերի անտառը։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936թ․ Բարձրություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6692/169 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-457/87