Երաժշտախումբ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է XX դ․սկզբի Թիֆլիսի հայ նվագախմբերից մեկը։ Երաժիշտները լուսանկարվել են սենյակում նստած, նվագարանները ձեռքներին։ Ձախից առաջինը ձեռքը ծնկին դրած համազգեստով մի երիտասարդ է, լայն ճակատով, կողքին նստած է դափին հենված հաղթանդամ երաժիշտը, կողքին՝ թառահարն է, նվագարանը ձեռքին, ոտքը ոտքին գցած, եվրոպական կոստյումով ու փողկապով։ Վերջինիս կողքին նստած է մի ձեռքին կլարնետ, մյուսին՝ դուդուկ բռնած միջին տարիքի երաժիշտ, կողքից կոճկվող մուգ վերնաշապիկով։ Հինգերորդը քամանչահարն է՝ նվագարանը ծնկին դրած։ Նա ևս եվրոպական կոստյումով է։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  13 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503