Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է XX դ․սկզբի Թիֆլիսի հայ նվագախմբերից մեկը։ Երաժիշտները լուսանկարվել են սենյակում նստած, նվագարանները ձեռքներին։ Ձախից առաջինը ձեռքը ծնկին դրած համազգեստով մի երիտասարդ է, լայն ճակատով, կողքին նստած է դափին հենված հաղթանդամ երաժիշտը, կողքին՝ թառահարն է, նվագարանը ձեռքին, ոտքը ոտքին գցած, եվրոպական կոստյումով ու փողկապով։ Վերջինիս կողքին նստած է մի ձեռքին կլարնետ, մյուսին՝ դուդուկ բռնած միջին տարիքի երաժիշտ, կողքից կոճկվող մուգ վերնաշապիկով։ Հինգերորդը քամանչահարն է՝ նվագարանը ծնկին դրած։ Նա ևս եվրոպական կոստյումով է։
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 18.5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 13Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/3
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503