Երաժշտական շքեղ երեկոյ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Նկարագրություն ՝  «Կոմիտաս» երգչախմբի համերգի հայտագիր- ծրագիր Դեղնավուն, երկթերթ, մաշված, թերթերը միմյանցից առանձնացած, տեղ-տեղ առկա են պատռվածքներ: Տիտղոսաթերթի վրա գրված է. «Կոմիտաս» երգչախումբ Երաժշտական շքեղ երեկոյ հովանավորությամբ Գեր. Տ. Խադ ս. Արքպ. Աջապահեանի ղեկավարությամբ Հրանդ Գէորգեանի Շամաթ, 14 Հունիս 1947, երեկոյեան ժամը 8,45-ին MEMORIAL HALL-ի մէջ: Դաշնակով կընկերակցի՝ պր. Պօղոս Ճէլալեան Թերթի գրեթե կենտրոնում առկա է Հրանդ Գէորգեանի լուսանկարը, ներքևի աջ անկյունում դրված է «Կոմիտաս» երգչախմբի կնիքը: Ներսում գրված է համերգային ծրագիրը, իսկ ետևի մասում Գեղամ Սարեանի «Մարտիկի երգը, (կարօտ)» երգի բառերը: թերթ՝  2 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  23*5 Նվիրատու՝  Կոմիտաս Գևորգյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ-193 Բաժնեհաշվառանիշ՝  ՓՖ-126