Երախայրիք, 1882-1887: Պատկերազարդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Երախայրիք, 1882-1887: պատկերազարդ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արշակ Մեհրաբեան - Սրինգ. Երախայրիք, 1882-1887: Պատկերազարդ. Գիրք 1՝ Գարուն; գիրք 2՝ Ամառ; գիրք 3՝ Աշուն; գիրք 4՝ Ձմեռ. (Բոլոր գրքերը մի կազմում). Հրատարակութիւն Կամսար Ա. Մ. Սարգսեանի. - Թիֆլիս, 1887-1888, տպարան Մ. Ռօտինեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ բալագույն՝ մատնեքավոր մակերեսով, գործվածքով: Կռնակը լայն է, մուգ դարչնագույն կաշվից, վրան ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Ֆորզացները բաց երկնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթից են: Գիրք 1-ի տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Հեղինակը նշված է տեքստի վերջում: Բազմաթիվ էջերին կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կազմերեսները խունացած են, անկյունները՝ մաշված: Հեղինակ՝  Մեհրաբյան Արշակ Էջ՝  56, 48, 46, 42 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի, գործվածք, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1887-1888 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1042