«Երեկոյան Երեւան»-131 /8996/., «Նահապետն ու ժամանակակիցը»-էջ` 3-րդ

«Երեկոյան Երեւան»-131 /8996/., «Նահապետն ու ժամանակակիցը»-էջ` 3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դ. Սարգսյանի հոդվածը հանրապետական կլինիկական աչքի հիվանդանոցի դահլիճում շրջանի բուժաշխատողների արհմիության կազմակերպած ցերեկույթի մասին է` նվիրված Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակին: Մասնակիցները` բժշկության ամենատարբեր ճյուղերի ներկայացուցիչները եւ մասնագետները գործընկերներին մատուցել են Չարենցի կյանքի եւ ստեղծագործական ուղու պատմությունը նշանավորող բանաստեղծական գոհարները` հուզախառն, զգացմունքային վերապրումով, որոնք երբեմն ուղեկցվել են բուժքույր Ա. Շաքարյանի կիթառի նվագակցությամբ: Ցերեկույթին առանձին շուք են հաղորդել բանաստեղծի մերձավոր բարեկամները` Ռեգինա Ղազարյանի ներկայութունը, խոսքը, այն մասունքների պատմությունը, ուր վերարտադրել է մեծ բանաստեղծի եւ քաղաքացու մարդկային-գրողական խիզախ ու հախուռն նկարագիրը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Դ. Սարգսյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4311 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6564