«Երեկոյան Երեւան»-199 /1957/., «30-ական թվականներն էին»

«Երեկոյան Երեւան»-199 /1957/., «30-ական թվականներն էին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը Դ. Գասպարյանի «Ե.Չարենցը 1930-ական թթ. գրական կյանքի հորձաուտում» անտիպ ուսումնասիրությունից մի հատված է: Նշում է, որ դեպի 1937թ. տանող ոգով 1931թ. Չարենցի «Էպիքական լուսաբաց» գիրքը բոլոր առումով քննադատում է այն տարիներին քննադատի համարում ունեցող ՀՊԳԱ-ի ղեկավարության ցուցումները իրագործող Հ. Մկրտչյանը, որը ամենաբացասական արտահայտություններով է որակում գիրքը, ի վերջո այն համալրելով գաղափարական սայթաքումների, ստեղծագործական նահանջի եւ պոեզիայի զարգացման տրամագծորեն սխալ արտահայտություն: Հոդվածագիրը հիշատակում է նաեւ «Հոկտեմբեր»-«Նոյեմբեր» տարեգիրքը եւ Չարենցի «Երկերը» ավորում Չարենցի 20-ամյա գրական վաստակի մի հոբելյան, որը նշելու համար կազմվում է հանձնաժոով եւ չի նշվում: Իր բաց նամակում» Չարենցը նշում է. «...Ավելի լավ չէ` գրական ղեկ. ստացած ընկ. կողմից մի փոքր ավելի Զգույշ ավելի Պատասխանատու» ավելի Հարգալից վերաբերմունք դեպի խորհրդային գրողը,- քան մի «մեծ» «հոբելյան»` առանց այդ վերաբերմունքի: 1932թ. հր գրական թերթի 2-րդ համարում Բ. զարյանը «բաց նամակը»ուղղում է Չարենի դեմ նրան մեղադրելով ժամանակի խորհուրդը չհասկանալու եւ րանց գեղարվեստ. մարմնավորում չտալու: հալածվում է այն ամենը, ինչ որ ազգային նույթ ուներ: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989 օգոստոս 29 Չափս՝  59,5x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4540 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6806?