«Երեկոյան Երեւան»-64 /7429/., Արմենպրեսի հաղորդագրություն, «Չարենցյան օրեր»-էջ` 3-րդ

«Երեկոյան Երեւան»-64 /7429/., Արմենպրեսի հաղորդագրություն, «Չարենցյան օրեր»-էջ` 3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունը Ե. Չարենցի ծննդյան 85-ամյակի առթիվ բանաստեղծի տուն-թանգարանում տեղի ունեցած ցերեկույթին է վերաբերում, ուր հավաքվել են գրականագետներ, արվեստագետներ, հյուրեր եղբայրական հանրապետություններից: ՉՏԹ տնօրեն Ն. Բաղդասարյանը խոսել է բանաստեղծի կյանքին եւ գրական գործունեությանը վերաբերող մի շարք ցուցանմուշների մասին, որոնցով վերջին ամիսներին հարստացել է թանգարանը: Թաթուլ Հուրյանը /բանաստեղծ/ ժամանակին մտեմական կապերի մեջ է եղել Չարենցի հետ: Տուն-թանգարանին են հանձնվել Թ. Հուրյանի Ե. Չարենցին ձոնած մի ձեռագիր բանաստեղծություն, Բաքվում կարճ ժամանակ աշխատած «Կոմունիստ» թերթի խմբագրության սեղանը, որի մոտ աշխատել է Չարենցը, այլ ձեռագրեր, ոսկեծայր գրիչ: Այնուհետեւ ելույթ են ունեցել ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանը, կոմպոզիտոր Ծովակ Համբարձումյանը: Երիտասարդական ժողաիգիտթատրոնը ներկայացրել է Չարենցի «Կապկազ Թամաշա»-ն: Առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3048 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6317