«Երեկոյան Երևան»  N 70 «Գալիքի ոսկեհեր մանուկները»

«Երեկոյան Երևան» N 70 «Գալիքի ոսկեհեր մանուկները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երեվանի Դերասանի տան դահլիճում կայացած Ե.Չարենցի անվան դպրոցի հանդիսավոր ցերեկույթին է անդրադարձել նույն դպրոցի շրջանավարտ -հոդվածագիրը, որը նվիրված է մեծ բանաստեղծի ծննդյան 90-ամյակին: Դպրոցի տնօրեն Ա. Ղազարյանը խոսք է տալիս բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանին, ով իր հուշերի պատառիկներն է ներկայացնում «Ոսկե ամպը » վեպից : Այնուհետեվ ելույթ է ունեցել շնորհաշատ բանասեր, Չարենցի դուստր Անահիտ Չարենցը, որը պատմել է բանաստեղծի կյանքի վերջին շրջանի մի քանի մանրամասների մասին: Դահլիճում հնչել են կոմիտասյան մեղեդիներից երգչուհիներ Ա.Հեքիմբաշյանի, Կ.Կարապետյանի , Ն.Մատինյանի կատարյմամբ: Հիացրել են իրենց ելույթներով Վլ.Աբաջյանն ու Ազատ Գասպարյանը: Ջերմությամբ է ընդունվել բանստեղծի թոռան՝ Հասմիկ չարենցի ելույթը , որն ընթերցում է իր մի բանաստեղծությունը: ցերեկույթին ավարտվել է 8-10-րդ դասարանցիների «Ես իմ անուշ Հայաստանի» գրական կոմպոզիցիայով : 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4234 952 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ6482