Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Խմբագիր՝ Կ.Ազարյան: 3-րդ էջում Արմենպրեսը հաղորդում է , որ չարենցյան ընթերցումները ավանդույթ են դարձել պետհամալսարանում: Բանասերները քննարկում են բանաստեղծի գրական ժառանգության հարցերը, բացահայտում բանաստեղծական նորանոր ակունքներ: Հերթական ընթերցումները նվիրված է Չարենցի ծննդյան 80-ամյակին: Բացման խոսք՝ համալսարանի ռեկտոր Ս.Համբարձումյան: Զեկուցումով հանդես է եկել Հ.Թամրազյանը՝«Չարենցի «շեղումներից» մեկը » թեմայով: «Աթիլլա» պոեմի ստեղծագործագործական պատմությունը: «Չարենցի վաղ շրջանի պոեմների գաղափարական բովանդակության շուրջ» թեմայով զեկուցել է Գ.Անանյանը: Էջում զետեղված են Չարենցի 3 լուսանկար: Մեկը՝ բանաստեղծի վերջին լուսանկարն է, որ խնամքով պահպանվում է տուն-թանգարանում:
1-ին էջին ՉՏԹ կնիքն
է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2144 632
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա Հֆ5219