Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջի հոդվածը Չարենցի պատանեկության շրջանի և գրական առաջին փորձերի մասին է: Չարենցի դպրոցական ընկեր Ա.Փալանջյանը պատմում է իր հուշերը: Հեղինակը ներկայացնում է նրա առաջին տպագրված բանաստեղծության պատմությունը «Ծաղիկները հեզ...» 1912թ., Տերյանի հետ առաջին գրական ծանոթությունը, նրա առաջին ժողովածուն՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», որը Չարենցը նվիրել է Աստղիկ Ղոնդախչյանին՝ 1914թ.: «Չարենց» անվան հետ կապված երեք վարկածները և, իհարկե,մեծ բանաստեղծի անհագ տենչը դեպի գիրքը: Նրա առաջին ստեղծագործություններում տեսնում ենք սիմվոլիզմի ազդեցությունը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2105 484
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5063