«Երեկոյան Երևան» N225

«Երեկոյան Երևան» N225

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Ե.Չարենցի «Ես իմ անուշ...»-ի արտատպությունն է, Ավ.Իսահակյանի, Ն.Տիխոնովի, Գ.Լիոնիձեի խոսքը Չարենցի մասին, հաղորդագրություն՝ Չարենցի հուշարձանի հիմնաքարի տեղադրման վերաբերյալ: 2-րդ էջում Վ.Դավթյանի «Հանճարների և աստղերի ուղիով», Արտո Եղիազարյանի «Նա մրցակից չուներ», Ս.Աղաբաբյանի «Փոթորկահույզ վիթխարի» հոդվածներն են: 3-րդ էջում Վ.Նորենցի «Մեծ հեղափոխության մեծ բանաստեղծը», «Չարենցը իմ սերնդի կյանքում» - Հր.Հովհաննիսյան, մեծերի խոսքը Չարենցի մասին, «Գիրք ճանապարհի» ժողովածուի՝ Հ.Կոջոյանի ձևավորումներից, տողեր Չարենցի երկերից: 4-րդ էջում Աս.Մնացականյանի «Ու քանի-քանի այդպիսի սրտեր...», Գ.Արշակյանի «Հզոր ու գեղեցիկ», տողեր Չարենցի գործերից նյութերն են: Համարը հոբելյանական է: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  231 64 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ195