«Երեկոյան Երևան» N250    «Վրաստանը մեծարում է հեղափոխության երգչի հիշատակը»

«Երեկոյան Երևան» N250 «Վրաստանը մեծարում է հեղափոխության երգչի հիշատակը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջին «Վրացինֆորմ»-ի հաղորդագրությունն է. Ե.Չարենցի Վրաստանի հետ ունեցած անխախտ կապի մասին է: Վրաց ժողովուրդը նշելու է բանաստեղծի 80-ամյա հոբելյանը: Չարենցի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թ. Թբլիսիում՝ «Պատանի» ալմանախում: Գրել է «Եղբայրական Վրաստանի մասին» բանաստեղծությունը: Վրացերեն լեզվով երկու անգամ հրատարակվել է նրա «Երկիր Նաիրի» վեպը՝ Ի.Աբուլաձեի թարգմանությամբ: Չարենցը ամուր կապեր ունի նաև Վրաստանի առաջավոր մտավորականության հետ՝ Տաբիձեի, Իաշվիլու, Միցիշվիլու և ուրիշների: «Մերանի» հրատարակչությունը լույս կնծայի Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2105 487 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5066