Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում «Ում անունով են կոչվում մեր փողոցները» Խորագրի տակ Ա.Պետրոսյանի «Սիրով հիշենք այս փողոցը» փոքրածավալ հոդվածն է, ուր հեղինակը պատմում է փողոցում պատահաբար հանդիպած 2 կիևցի հյուրերի հետ անցկացրած հետաքրքիր օրվա մասին: Նրանց ներկայացրել է Չարենցի անվան փողոցը, որի կառուցումը սկսվել է 1945-47թթ, «Հայպետնախագիծ» ինստիտուտը, ՀՍՍՀ արդյունաբերության շինարարության նախարարությունը, պատմել է համալսարանի կենսագրությունը: Մտնում են օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ: Պարզվում է, որ հյուրերը քիմիայի մասնագետներ են: Չարենցի փողոցը հարուստ է ժողովրդատնտեսության մեջ կարևորություն ունեցող հիմնարկ-ձեռնարչկություններով: Վերջում հյուրերը խոստացան, որ միշտ սիրով կհիշեն հայ մեծ բանաստեղծի անունը կրող մայրուղին ու նրա մասին կպատմեն ընկերներին:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
244 70
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ201