«Երեկոյան Երևան» N300    «Պոետի գրքերը»

«Երեկոյան Երևան» N300 «Պոետի գրքերը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Ե.Չարենց -80» խորագրի տակ հոդվածագիրն անդրադառնում է Ալ.Մյասնիկյանի անվ. հանրապետական գրադարանում բացված գրքի ցուցահանդեսին, ուր տեղ են գտել բանաաստեղծի երկերի բոլոր հրատարակությունները: Ցուցադրվել են 1915-ին լույս տեսած «Կապուտաչյա հայրենիք»-ից մինչև 1934թ. տպագրված «Գիրք ճանապարհի» վերջին ժողովածուն: Հ.Ամիրջանյանը նշում է Չարենցի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացրել: Առանձին բաժիններ են ներկայացրել Չարենցի երկերի ռուսերեն և օտար լեզուներով թարգմանությունները, ինչպես նաև նրա ստեղծագործությանը նվիրված ուսումնասիրությունները, որոնց հեղինակներն են Գ.Մահարին, Ս.Հակոբյանը, Հ.Սալախյանը, Ա.Բաբայանը, Ն.Դաբաղյանը, Հր.Թամրազյանը և ուրիշներ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2105 499 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5078