Երեք խրատ: Պղնձե քաղաքի զրույցներից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Երեք խրատ: Պղնձէ քաղաքի զրոյցներից Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մարգար Աւետիսեան. Երեք խրատ: Պղնձէ քաղաքի զրոյցներից: Պատկերազարդ. Հրատարակութիւն «Նւէր մանուկներին» ընկերութեան. - Թիֆլիզ, 1913, էլէկտրատպ. օր. Ն. Աղանեանի, Պօլից 7: Շապիկը բաց կանաչավուն թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի ու ներքևի մասերում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում կա անհայտ անձի ընծայագիրը սև թանաքով՝ «Հիշատակ տիկին Աղունից հօրիորդ Ադրինէին»: Էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները խունացած և մասնատված են: Հեղինակ՝  Ավետիսյան Մ. Էջ՝  23 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/983