Երկամյա պանդխտություն ի Հապեշստան կամ բարոյական, քաղաքական և կրոնական վարք Հապեշից

Երկամյա պանդխտություն ի Հապեշստան կամ բարոյական, քաղաքական և կրոնական վարք Հապեշից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Երկամեայ պանդխտութիւն ի Հապէշստան կամ բարոյական, քաղաքական եւ կրօնական վարք Հապէշից Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեց Տիմոթէոս վարդապետ Սափրիզեան Կոստանդնուպօլսեցի ի Միաբանութենէ Ս. Երուսաղէմի. Երկամեայ պանդխտութիւն ի Հապէշստան կամ բարոյական, քաղաքական եւ կրօնական վարք Հապէշից. Գիրք առաջին և գիրք երկրորդ (միակազմ). - Յերուսաղէմ, 1871, ի տպարանի Առաքելական աթոռոյ Ս. Յակովբեանց: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են գունազարդ ողորկ թղթով` բաց և մուգ դարչնագույն զոլևրով և բալագույն - սև ալիքավոր նախշերով: Կռնակը մոխրագույն գործվածքից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Անվանաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ սրան հաջորոդող տիտղոսաթերթի ներքևի լուսանցքում` մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար` Գ. Սահակ եպիսկոպոսի ու հեղինակի պատկերներով: Կռնակի հատվածը խունացած ու թեթև մաշված է: Հեղինակ՝  Սափրիզյան Տ. Էջ՝  գիրք 1` /6/, 168; գիրք 2` 160 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1871 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  22,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/38