Երկանք

Թեմա՝  Սննդամթերքների մշակման/ստացման միջոցներ Ենթաթեմա՝  Հացամթերքների մշակման/ստացման միջոցներ Տեսակ/ժանր՝  Երկանք Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Երկանք ռուսական՝ եգիպտացորեն աղալու համար, բաղկացած երկու կլորավուն և տափակ հաստ փայտյա մասերից: Ներքևի մասի մեջտեղում ամրացված է երկաթե ձող, որի վրա հագնում է երկանքի վերևի մասը մեջտեղի կլոր անցքով: Երկանքի ներքևի մասի վերևի մակերեսը /շփվող մասը/ և վերևի մասի ներքևի մակերեսը պատված են երկաթե բարակ և երկար կտորներով: Վերևի մասի վերևի մակերեսի վրա ամրացված բռնակով պտտեցվում է վերևի հատվածը՝ մեջտեղի կլոր անցքից լցնելով եգիպտացորենը, որի հետևանքով երկաթե մասերը աղում են եգիպտացորենը, իսկ կողքերից թափվում է աղացած ալյուրը: Վարպետ՝  Անհայտ Տրամագիծ (սմ)՝  32.5սմ Բարձրություն (սմ)՝  22.5սմ Նյութը՝  Փայտ, երկաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անհայտ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դար Նվիրատու՝  Ց.Օհանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1460 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 302