Երկերի ժողովածու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Յերկերի ժողովածու Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Վահան Տերյան. Յերկերի ժողովածու. Հատոր 3. Խմբագրությամբ Պ. Մակինցյանի. - Կ.Պոլիս, տպագր. Մ. Հովակիմյանի / Երևան, Պետհրատ, 1923: Շապիկը մուգ վարդագույն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Վահան Տերյանի: Շապիկը խունացած է, որոշ էջեր մասնատվում են: Հեղինակ՝  Տերյան Վահան Էջ՝  317 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/527-3