Երկերի ժողովածու: Հատոր առաջին` Բանաստեղծություններ

Երկերի ժողովածու: Հատոր առաջին` Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Երկերի ժողովածու: Հատոր առաջին` Բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Եղիշէ Չարենց. Երկերի ժողովածու: Հատոր առաջին` Բանաստեղծութիւններ. - Մոսկվա, 1922, տպ. Խորհրդային Հայաստանի կուլտ. տան: Շապիկը հարդագույն երանգով ստվար թղթից է: Առաջին կազմերեսին և կռնակին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Երկու տիտղոսաթերթերից առաջինի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յով. Թումանեանին, ամենախորին յարգանքով՝ Չարենց. 922. V. 25 Թիֆլիս»: Երկրորդ տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Եղիշե Ցարենցի պատկերով (գծանկար՝ Միքայել Մազմանյանի): Էջ 127 -ի ներքևի լուսանցքում և վերջին էջի՝ «Վրիպակների», դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Կազմերեսները և թերթերը խունացած են, կռնակը՝ մաշված: Հեղինակ՝  Չարենց Եղիշե Էջ՝  334 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1922 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  21,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/267-1