«Երկերի ժողովածու»(Բանաստեղծություններ, պոեմներ)  Հ.1

«Երկերի ժողովածու»(Բանաստեղծություններ, պոեմներ) Հ.1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ֆորզացներին Ե.Չարենցի ձեռագիր բանաստեղծությունների սպիտակատառ լուսապատճեներ են: Նախաանվանաթերթին եւ անվանաթերթին սեւ ու ոսկեգույն տառեր են՝ ֆորզացները մոխրագույն են: Կավճաթղթե նախաանվանաթերթին Մ.Ասրյանի «Չարենցը եգիպտական դիմակի մոտ» - 1923թ. գործի (վերատպությունն է) լուսապատճենն է: Գորշ մոխրագույն կազմին եւ կողին ոսկեգույն տառեր են դաջված եւ «1» թիվը: Հատորում զետեղված են բանաստեղծի I շրջանի չափածո երկերը (1913-1922), «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Տեսիլաժամեր», «Ծիածան»,«Ողջակիզվող կրակ», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողղղոցային պչրուհուն», «Ութնյակներ արեւին», «Տաղարան» բանաստեղծական շարքերը, ինչպես նաեւ «Զանազան բանաստեղծություններ» շարքը եւ «Էպիքական պոեմները»: Առաջաբանն ընդգրկում է V-XXXII էջերը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4048 533 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 6269