Երկերի լիակատար ժողովածու 4 հատորով: Հտ. 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Schillers Werke Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա կոշտ, եզրով, շագանակագույն: Առջևի կազմը շրջանակված է սև, նախշազարդ եզրագծերով ուղղանկյունաձև շրջանակով, որի կենտրոնում՝ ոճավոր, սև եզրագծերով շրջանակի մեջ, սևով հեղինակի անունն է՝ գեղագիր: Կազմի մնացած մակերեսը ձևավորված է ծաղկանախշերով: Կողին ոսկեգույնով գրված են գրքի տվյալները. ձևավորված է գրեթե նույն նախշազարդերով: Հետևի կազմի կենտրոնում դաջված է շեղանկյունաձև նախշազարդ: Ֆորզացը՝ դատարկ, սպիտակավուն: Անվանաթերթին՝ գրքի տվյալները և հրատարակչության խորհրդանշանը. պատկերված է առասպելական կենդանի, թաթերի տակ՝ հրատարակչության տվյալները: Գիրքն ունի կանաչավուն էջադիր: Որոշ էջերին մատիտով ընդգծումներ կան: Հեղինակ՝  Շիլլեր Ֆ. Էջ՝  788 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շտուտգարդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1883թ. Չափս՝  11,5x17,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8115