Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Երկնագույն կազմին դեղին շրջանի
մեջ քնար է դաջված: Ֆորզացին
կանաչ եւ սեւ գույների
համադրությամբ նկար է,
հնագրավաճառի խանութի կնիք: Նախաանվանաթերթին մանուշակագույն թանաքով գրած է «Դոռոգոյ Ռիտե օտ Լյալի Ա. 14.I. 1935 Բ.Մ-Լ-11»:
«Մեծարենցի կյանքն ու ստեղծագործությունը» բաժինը գրքի մեջ չկա:
Ժողովածուն կազմել են Վ.Նորենցը
եւ Վ.Ալազանը, որոնք հրապարակ
են հանել Մ.Մեծարենցի գրական
ժառանգությունն ամբողջությամբ,
պարզել նրա սոցիալական դեմքը,
նշել նրա գրական գործի, նրա
արվեստի հիմնական գծերը:
Գիրքը բովանդակում է «Ծիածան»
ժողովածուն, «Նոր տաղերը»,
«Քերթվածքները»,
«Բաբախումները», «Արձակ էջերը»,
«Թարգմանությունները»,
«Հոդվածները»:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2502 382
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖԳ ՀՖ 5860