Երկերի լիակատար ժողովածու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Полное собрание сочинений Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմն՝ ամբողջական, փիրուզագույն արհեստական կաշի, եզրով: Կազմի վերին մասում և ստորին արտաքին անկյան մոտ ոսկեգույնով դաջված են գրքի տվյալները: Ձևավորումը սևով է արված. պատկերված է պատվանդանին հենված՝ առյուծի մարմնով և կնոջ դեմքով արձան, իսկ հետին պլանում՝ միջնադարյան դղյակ: Կողի սև ուղղանկյան մեջ ոսկեգույնով հեղինակի անունն է, որի վերևում ամրոցի պատկեր է և ճախրող սև թռչուններ: Հետևի կազմը ձևավորված է սև ժապավենաձև գծերով, իսկ կենտրոնում՝ վահանի պատկեր է: Ֆորզացը՝մոխրագույն, դատարկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Ճակատանկար՝ հեղինակի դիմանկարը և ֆաքսիմիլեն: Հեղինակ՝  Հայնրիխ Հայնե Էջ՝  650 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ս. Պետերբուրգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904թ. Չափս՝  13,3x19,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 4427