«Երուսաղեմի վերջին դեպքերը, վանքը, միաբանությունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  1908 թ.-ին Երուսաղեմում հրատարակված «Երուսաղեմի վերջին դեպքերը, վանքը միաբանությունը» գրքույկն է, որն ունի վարդագույն թղթե կազմ, գրված է արևմտահայերենով, բաղկացած է 24 էջից։ Գիրքը գրված է Երուսաղեմի պատրիարքարանի խորհրդի կողմից։ Այն նպատակ ունի պարզաբանել Երուսաղեմի հարցը (վանքի միաբանության եպիսկոպոսության, Պատրիարքի հրաժարական տալու, Պոլսի պատրիարք Օրմանյանի միջամտության և տեղական կառավարության իշխանության մասին)։ Գրքույկում զետեղված են Երուսաղեմի հոգևոր առաջնորդների, միաբանության ատենադպիրի, Պոլսի պատրիարքարանի միջև եղած գրագրություններն ու թղթակցությունները՝ վերոհիշյալ հարցը ճիշտ լուսաբանելու նպատակով։ Էջ՝  24 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երուսաղեմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908թ. Չափս՝  16.5*24.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4856/118 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-125