Երջանիկ Կարախանյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Դեղնականաչավուն ֆոնին՝ տղամարդու դիմանկար պատկերված մինչև գոտկատեղը: Միջին տարիքի, դիմահայաց, նստած, աջ ձեռքում գիրք, ձախը՝ հենած դեմքին, մատնեմատին՝ ամուսնական մատանի, թևին՝ ժամացույց: Լայն ճակատով՝ կիսաճաղատ, կոր հոնքերով, նշաձև, շագանակագույն աչքերով, լայն ռունգերով ուղիղ քթով, վերևի շրթունքի եզրին բեղեր, կլոր, ուռուցիկ կզակով: Բաց մոխրագույն մազերով, դեպի հետ սանրած: Սպիտակ վերնաշապիկով, դեղնականաչավուն պիջակով, փողկապը՝ կարմիր, սպիտակ և երկնագույն զոլերով: Հետին պլանում, աջ և ձախ կողմերում պատից կախված նկարներ: Ներքևի աջ անկյունում՝ֆիգուրի ձախ արմունկի վրա՝ Kotchar 73: Շրջերեսին, վերևի աջ անկյունում, եզրին հորիզոնական, սև մատիտով՝ П -т Караханяна: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973 Նյութը՝  Ալյումին, յուղաներկ Չափս՝  59,5 x 50 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 789 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 30