Երվանդ Քոչարի ցուցահանդեսը Մոսկվայում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հոդված Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Կտրածո թերթից՝ «Գրական թերթ». - 1974. - 11 հունվարի. էջ 3: Հաղորդագրություն է Մոսկվայում Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում բացված Ե. Քոչարի անհատական ցուցահանդեսի մասին: Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Բորիս Եֆիմովը, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ Ղ. Չուբարը: Իր խոսքում Ե. Քոչարը ասաց, որ սովետական արվեստը կամերտոն է համայն աշխարհի արվեստի համար և ինքը երջանիկ է, որ իր գործերը ցուցադրվում են մեր հայրենիքի մայրաքաղաքում: Խունացած է, ստորին եզրի ձախ անկյան մոտ՝ պատռվածք : Արխիվային համար 1470: Նյութը՝  Թուղթ Չափս՝  11 x 21,8 Էջ՝  Հոդվածը՝ էջ 3 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան-Քոչար Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 2803 Բաժնեհաշվառանիշ՝  Փ.Ֆ. - 1388