«Երևան - 2750»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գույնի երկարավուն պաստառի վերևի ձախ կողմում սպիտակ գույնով տպված է 2750: Պաստառի մակերեսին կարմիրի վրա սև գույնով պատկերված է Սասունցի Դավթի արձանը: Ներքևի մասում Երևանի ծննդյան սեպագիր արձանագրությունն է: Պաստառի ներքևում հայերեն և լատինատառ գրված է «Երևան», որից ներքև տեղեկություններ են տպարանի, տպաքանակի, պաստառի հեղինակի մասին՝ նկարիչ Վ. Բեգլարյան, ում մակագրությունը առկա է պաստառի ձախ անկյունում: Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968 թ. Չափս՝  89,5 x 62,5 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17854-22