«Երևանի աշունը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Էտյուդ, կատարված Երևանի անկյուններից մեկում: Պատկերված է աշնան մի պահ: Առաջին պլանում ոսկեզօծ այգի է: Ետևում սառը երանգներով կատարված հողաշեն տներ են, որոնց միջից վեր է խոյանում եկեղեցու գմբեթը: Աջից ներքևում հայատառ գրություն՝ «Գ. Գյուրջյան, 1925 թ.»: Հեղինակ՝  Գյուրջյան Գաբրիել Միքայելի /1892-1987/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1925 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  40 x 48 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 794