Երևանի Տոմսկու անվան ակումբի նվակախումբը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Երևանի Տոմսկու անվան ակումբի ինքնագործ նվագախումբը, որը կազմված է 14 երաժշտից: Նրանք լուսանկարում եռաշարք դիրքով են: Հատակին փռած կարպետի վրա կիսաթեք նստած են դափահարը (ձախից) և ջութակահարը: Նրանց կողքին՝ աթոռակի վրա նստած է 5-6 տարեկան ամենափոքր դափահար տղան: Միջին շարքում աթոռներին նստած են (ձախից) թառահարը, քամանչահարը, կենտրոնում հավանաբար խմբի ղեկավարն է, կողքին՝ թառահարը, քամանչահարը, թառահարը: 3-րդ շարքում կանգնած են թառահարները (5 երաժիշտ): Նվակախումբը բաղկացած է բացառապես երիտասարդ տղաներից որոնք բոլորն էլ լուսանկարվել են իրենց նվագարաններով: Լուսանկարը սոսնձված է մոխրավուն երանգով ստվարաթղթին, որի տակ կապույտ թանաքով, ձեռագիր գրված է՝ ‹‹1926թ. Տոմսկու անվան ակումբի ինքնագործ խմբակը››: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  22 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926թ․ Բարձրություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/95 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503