«Երևանյան պեյզաժ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի ժանրի աշխատանք է:Նկարիչը լավ է համադրել աարծաթափայլ, մոխրագույն, մանուշակագույն սառը գույների երանգները տաք դարչնագույնի, նարնջագույնի հետ: Առաջին պլանում պատկերված են պտղատու այգիներ աշնանային հանդերձանքի մեջ, երկրորդ պլանում՝ լեռների ֆոնի վրա, քաղաքի մի հատված է: Նկարը ավարտվում է ձյունածածկ լեռնաշղթայով: Ինքնագիրը բացակայում է: Հեղինակ՝  Առաքելյան Սեդրակ Առաքելի /1884-1942/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  40 x 68 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 806