«Զառաբիխանա. Կամար»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գրաֆիկական աշխատանքում պատկերված է Զառաբիխանայի կամարը Երևանում, որը արևելյան ճարտարապետությանը բնորոշ եռանկյունաձև տեսք ունի: Այն ներսի կողմից ունի իրար հաջորդող երեք խորաններ՝ սովորական կամարներով /կիսաշրջանաձև/: Կամարի ներսում, ձախ կողմից երևում է մեկ ելք ևս, իսկ գլխավոր ելքից երևում են ուղտերի քարավաններ և տեսարան Երևանից: Կամարի ձախ կողմում պատկերված է բնակելի շինության պատշգամբից մի մաս, որի տակ փայտերի վրա լվածք է փռված, իսկ մի փոքր այն կողմ քնած է շունը: Աջ կողմում, քարակույտերի մոտ երևում են երկու կճուճներ: Նկարի ձախ անկյունում պատկերված է ինչ-որ շինություն, որը հավանաբար նույն կամարն է՝ ամբողջական տեսքով: Ձախից ներքևում մատիտով գրված է «Зарабихана. Арка». Հեղինակ՝  Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933 թ. Նյութը՝  ցինկոգրաֆիա, թուղթ Չափս՝  44,9 x 34,7 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12409-4